Դատարանում մարդ է դանակահարվել․ ի՞նչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-ի ժամը 13.09-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի Արզնու հատվածից կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Հայտնելէ ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վիճաբանություն է սկսվել հիվանդանոց տեղափոխվածի և պռոշյանցի հասակակից տղամարդու միջև: Վիճաբանությունն այնուհետև շարունակվել է դատարանի բակում, որտեղ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել իրար: Ի վերջո, ներկաները կարողացել են հանդարտեցնել նրանց, ինչից հետո վիճաբանողները մեքենաներով հեռացել են: Վեճը, սակայն, շարունակվել է արդեն Արզնու խճուղում, որի ընթացքում էլ պռոշյանցի տղամարդը դանակահարել է հասակակից սևանցուն:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին դանակահարող տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Նախաձեռնել է քրեական վարույթ: