ՀԱՊԿ երկրների ղեկավարները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում վիճակը կայունացնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՊԿ երկրների ղեկավարները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասինն Sputnik-ի մամուլի ակումբում հայտարարել է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նա նշել է, որ փաստաթղթերի նախագիծը մշակվել է անցյալ տարի՝ Հայաստանում դաշինքի առաքելության աշխատանքից հետո։
«Մի շարք պատճառներով քննարկումները դեռ շարունակվում են։ Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնեն պետությունների ղեկավարները։ Բայց կարծում եմ, որ նրանք կձեռնարկեն բոլոր միջոցները, այդ թվում՝ կայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանում»,-ասել է նա։