«Հայաստանը պատրաստվում է դառնալ Ռուսաստանի թշնամին. ապագա, որից անհնար է խուսափել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐDzen.ru-ն գրում է, որ հավանաբար շատերը գիտեն, որ այժմ Ռուսաստանում արտաքին քաղաքականության մեջ գործերը բավականին վատ են։ Եվ, հավանաբար, ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե վատ են, այլ սարսափելի: Բայց դա իմ անձնական կարծիքն է:
Գործերը հատկապես վատ են Ռուսաստանի վաղեմի դաշնակիցների հետ՝ Հայաստանի և Ղազախստանի: Օրինակ, արդեն բոլորը բացահայտ ասում են, որ, փաստացի, Հայաստանն այլևս Ռուսաստանի դաշնակիցը չէ, ավելի ու ավելի հաճախ է հստակ հնչում այն կարծիքը, որ Հայաստանին անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ երկրների գործընկերների մոսկովյան հերթական հանդիպմանը։
«Հայաստանը մոռացել է, որ Ռուսաստանը բազմիցս է փրկել հայերին, բայց Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի դաշնակիցներից Ռուսաստանի թշնամիների շարքն անցնել։ Դա այն է ինչ մենք միշտ ասել ենք, և որի համար հալածվել ենք և հիմա էլ հետապնդվում ենք նրանց կողմից, ովքեր ցանկանում են թաքցնել այս ճշմարտությունը»,- իր հեռագրային ալիքում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։
Հիմա, փաստորեն, Հայաստանի և Ռուսաստանի միջև հեռավորությունն օրեցօր ավելի տեսանելի է դառնում։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել ԱՊՀ երկրների միջոցառումներին։ Օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին չէր մասնակցել Բիշքեկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև հոկտեմբերի 13-ի Ղրղզստանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին։
Դե, ինչ կարելի է ասել, սա է մեր այսօրվա կյանքը: Այս ամենից հետո ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը հիմա ունի լավ մտածված արտաքին քաղաքականություն, թե՞ ոչ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը