Պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձավորարևելյան կարգավորման շրջանակներում ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում։
«Պատմական տեսանկյունից պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է։ «Քննարկումները, որոնք վերաբերում են Գազայի հատվածի ապագային, դրանց մեծ մասը չի կենտրոնանում Իսրայելին հարևան պաղեստինյան պետության ստեղծման վրա»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման բանալին անկախ Պաղեստին պետության ստեղծման մեջ է։