75-ամյա վարորդը վրաերթի ենթարկել կնոջը, որը գնում էր մանկապարտեզ՝ երեխայի հանդեսին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNEWS.am-ը գրում է.
Երևանում 75-ամյա վարորդն այսօր՝ հունիսի 21-ի առավոտյան կնոջ է վրաերթի ենթարկվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:50-ի սահմանում՝ Թբիլիսյան խճուղում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կինը վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնելիս: Նա գնալիս է եղել մանկապարտեզ` երեխայի հանդեսին: