Իրանի հետ մենք քննարկում ենք տնտեսությունը որպես անվտանգությանը նպաստող գործիք. Արմեն Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստան-Ւրան տնտեսական հարաբերություններն ինտենսիվ զարգանում են, եթե 2021 թվականին առեւտրաշրջանառությունը 350 միլիոն դոլար էր, ապա այս տարի հնարավորություն կա մինչեւ 1 միլիարդ դոլար հասնելու առեւտրաշրջանառությունը եւ այդ առումով անվտանգային իմաստ է ձեռք բերում տնտեսական հարաբերությունները, ուստի մենք քննարկում ենք տնտեսությունը որպես անվտանգության հարաբերությունների կոնտեքստում: Այս մասին Հանրային Հեռուտաընկերության եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ինչ հարցեր է քննարկել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ:
Հարցին, թե կան առարկայական նախագծեր, Գրիգորյանն ասաց, որ նախագծերը տարբեր են, օրինակ՝ Հյուսիս- Հարավ ճանապարհը կառուցելու մրցույթում շահել է իրանական ընկերությունը
«Գիտեք՝ Հայաստանի համար Հյուսիս-Հարավ-ը ինչքան կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ Խաղաղության խաչմերուկի կոնտեքստում մեծ կարեւորություն ունի, եւ սա է պատճառը, որ մենք նաեւ քննարկում ենք տնտեսությունը, որպես անվտանգությանը նպաստող գործիք»,- ասել է նա: