Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՆԳՆ տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը։
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ ոլորտային կապերի խորացման հնարավոր ուղղությունների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ։