Փաշինյանը կպատժի Արփի Դավոյանին․ Oragir.News
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔՊ վարչության որոշմամբ 2018 թվականի «հեղափոխության» ակտիվ մասնակից, Նիկոլ Փաշինյնաի մոլի աջակից Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համաձայն ՔՊ կուսակցության կանոնդադրության, ՔՊ-ին անդամագրվելիս պարտադիր պայման է, որ կուսակցությունից որևէ մեկը երաշխավորի տվյալ անձի համար։ Թաթուլ Ասիլյանի դեպքում երաշխավորը ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն է․ «ՔՊ կուսացության շարքերը համալրելու ժամանակ դիմումի մեջ նշվում է, թե ՔՊ-ից ով է իրեն ներկայացնում, ով է պատասխանատու իր համար։ Թաթուլ Ասիլյանի դեպքում այդ մարդը Արփի Դավոյանն է։ Ինքն է Թաթուլին բերել և ներկայացրել…»:
Oragir.News-ը կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր Արփի Դեվոյանի հետ, վերջինս ասել է՝ «ես նիստի եմ», ապա անջատել հեռախոսը։
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն առաջիկայում Արփի Դավոյանին էլ կպատժի։
Արփի Դավոյանը ՔՊ վարչության անդամ է և կողմ է եղել Թաթուլ Ասիլյանին ՔՊ-ից հեռացնելու որոշմանը։