Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածը երկար ժամանակ է անմխիթար վիճակում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն է, որն անցնում է Շինուհայր և Հալիձոր գյուղերով ու երկար ժամանակ է անմխիթար վիճակում է:
Անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ավարտական փուլում է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը, սակայն դա չի նշանակում միջպետական ճանապարհի այս կարևոր հատվածը պետք է լինի նման խայտառակ վիճակում:
Ռելիեֆի առումով այն բարդ հատված է և երբ դրան գումարվում է ճանապարհի քանդված լինելը` իրավիճակն առավել ծանր է դառնում:
Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է, սակայն ունենք այն, ինչ ունենք»: