Ադրբեջանին դուր չի եկել Ֆրանսիայի՝ Հայաստանին զրահшտեխնիկայի մատակարարումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին մեծ քանակությամբ Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի և դրանց սարքավորումների մատակարարումը, գրում է Interfax-ը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի՝ Bastion հարձակողական զրահատեխնիկա Հայաստան ուղարկելու փաստը։ Ֆրանսիայի այս քայլերը, որը իրեն դրսևորում է՝ որպես միջազգային իրավունքի, տարածաշրջանում խաղաղության և կայունության կողմնակից, լրջորեն կասկածի տակ են դնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների նկատմամբ»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա հայտարարել է, թե «միջազգային հանրությունը չպետք է Հայաստանին զենք մատակարարի»։