Վաղը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
«Հայպետհիդրոմետում», Երեւանում նոյեմբերի 11-ին ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12 +15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +13+16,
Լոռիում գիշերը՝ -3 +2, ցերեկը՝ +15+18,
Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +17+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+18,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+20,
Արմավիրում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +16+20։