Վահագն Չալյանը դարձել է բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՎահագն Չալյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
88 կգ քաշային Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ժալամբեկ Ասիմբեկովին (Ղրղզստան)։ Հայտնել է ֆեդերացիան։
Երկու գերվստահ հաղթանակ է տարել 71 կգ քաշային Արամ Աղաջանյանը՝ պարտության մատնելով ճապոնացի և բելգիացի մրցակիցներին։ Աղաջանյանը կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԱՍ-ը ներկայացնող Ուլադժիլով Սայապինին։
Գերծանր քաշային Հակոբ Առաքելյանը պարտվել է մեկնարկում։
Մարտական սամբո
58 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը պարտվել է մեկնարկում, իսկ փախստականների հավաքականի կազմում ելույթ ունեցող Արմեն Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը ևս վստահ հաղթանակով դուրս է եկել քառորդ եզրափակիչ։