Աշտարակ քաղաքի Երևանյան և Ս. Սարգսի փողոցիների խաչմերուկում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 9-ին հաղորդվել էր Աշտարակ քաղաքի Երևանյան և Ս. Սարգսի փողոցիների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի մասին։ Հայտնում են ոստիկանությունից:
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված Աշտարակի բնակիչ, 1961 թ․ ծնված Սամվել Պարամուզյանը, գիտակցության չգալով, մահացել է: