43 արցախցի է մահացել, մեծամասանբ՝ Հայկազովի պայթյունի հետևանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 97 է: Նրանցից 13-ի վիճակը ծանր է, 3-ինը` ծայրահեղ ծանր: Այս մասին MediaHub-ին փոխանցեց ԱՆ նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«19 պացիենտ շարունակում է իր բուժումը արտասահմանում: Նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա: Վերջին շաբաթների ընթացքում 130-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ»,-ասաց նա։
Ծատրյանը փոխանցեց նաև, որ մահերի թիվը հասել է 43-ի, մեսամասամբ՝ Հայկազովի պայթյունի հետևանքով։
Վերջինիս ներկայացմամբ՝ ԼՂ տեղահանված ընտանիքներում ծնվել է 150 երեխա: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 53. 000 հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:
Լիաննա Թորոսյան