Բրյուսելում կասկածելի համաժողովներ են անում, որ ցույց տան ԵՄ-ին նվիրվածությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲրյուսելում այս օրերին ընթանում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ- Եվրոպա» համաժողովը։ Նման ճոռոմ վերնագրից կարելի է եզրակացնել, թե դրան մասնակցում են բավականին լուրջ ներկայացուցիչներ եվրոպական տարբեր կառույցներից, մինչդեռ փաստն այն է, որ այն ընդամենը հայերի կազմակերպած միջոցառումն է և դրան մասնակցում են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկող քաղաքական ուժերն ու փորձագետները։
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ միջոցառումը Բրյուսելում կազմակերպել է կասկածելի համբավ ունեցող մի անձնավորություն, որը նախկինում բնակվում էր Հայաստանում և հայտնի է վաղամեռիկ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներով Էջմիածնում։ Մանվել Գրիգորյանի մահից հետո նա փախել է Բելգիա և բնակվում է այնտեղ, որտեղից էլ պարբերաբար հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանին սատարող գրառումներով և հայտարարություններով։ Այժմ էլ մի ամբողջ խումբ փորձագետների ու քաղաքական գործիչների է տեղափոխել Բրյուսել այդ «համաժողովն» իրականացնելու համար։
Համաժողովին երեկ ներկայացել և այդ կասկածելի անձի կողքին նստել էր նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, վերջինս, հիշեցնենք, ժամանակին շատ էր հպարտանում Մանվել Գրիգորյանի հետ ունեցած իր բարեկամությամբ և Մանվել Գրիգորյանն էլ Սարգսյանների ընտանիքի ամենամտերիմ անձանցից մեկն էր։
Ի դեպ, հատուկ այդ համաժողովին մասնակցելու համար այսօր Բրյուսել է մեկնելու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Թեպետ ԱԽՔ-ից ասում են, թե նա ինչ-որ այլ հանդիպումներ էլ է ունենալու, սակայն մեր աղբյուրը հայտնեց, որ որևէ հանդիպում եվրոպական պաշտոնյանների հետ նախատեսված չէ, ընդամենը մի խումբ ակտիվիստներ Բրյուսելում վայելում են բելգիական օդն ու գարեջուրը։
Անի Մուրադյան