Ալիևի կարգադրությամբ ադրբեջանցիներն ապամոնտաժում են օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ադրբեջանցիներն անցել են Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշների ոչնչացմանը։ Վանդալիզմն իրականացվում է անձամբ Իլհամ Ալիևի կարգադրությամբ։
Մասնավորապես, ապամոնտաժվում է Վանք գյուղում գտնվող հայտնի պատը, որի վրա Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում թշնամու թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն են:
Այսօր ավելի վաղ օկուպացված Վանք գյուղ են այցելել Ալիևները՝ Իլհամ Ալիևը կնոջ ու որդու հետ։
Հենց այցի ժամանակ էլ Իլհամ Ալիևը կարգադրել է ապամոնտաժել հայերի հաղթանակների մասին վկայությունները։