ԶԻԼ-ը, մոտ 60 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. վարորդի դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբեգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալավերդի-Մադան ավտոճանապարհին ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 60 մետր գլորվելով՝ բախվել քարերին, և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են «Ալավերդի» բժշկական կենտրոնի դիատարին:
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: