Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցանկանում են օր առաջ ջնջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետքերը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանում կանգնած են երկընտրանքի առջև՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերե՞ն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ վիրավորական է այն շտապողականությունը, որը ցուցաբերել է կառավարությունն արցախահայերին վերաբերող այս որոշումը կայացնելիս:

«Օրենքի ընդունումը և դրա մասնակի ուժի մեջ մտնելը տեղի է ունեցել այն օրերին, երբ արցախցիները և բոլոր նրանք, ովքեր խիղճ ու սիրտ ունեն, քառասունքի մեջ են: Ոչ միայն մարդիկ, որոնք ցավագին կորուստներ են ունեցել, այլև բոլորը, ովքեր գոնե առայժմ կորցրել են իրենց հայրենիքը: Շտապողականություն է նաև այն առումով, որ Արցախի պաշտոնատար անձանց, իրավաբանների և այլ փորձագետների հետ այս հարցերը չեն քննարկվել: Վիրավորական է նաև այն առումով, որ խոսքն օտարերկրացիների և իրականում քաղաքացիություն չունեցող անձանց մասին չէ: Նման որոշում կայացնելիս առնվազն նրա ուժի մեջ մտնելու համար որոշակի ժամանակ էր անհրաժեշտ, ինչը մարդկանց հնարավորություն կտար, որ կողմնորոշվեն: Անցել է մեկ շաբաթ, բացատրություններ, հանդիպումներ, պարզաբանումներ չկան:

Թվում է, թե խոսքը մի պարզ իրավիճակի մասին է, բայց մարդիկ կանգնել են շատ տարօրինակ վիճակի առջև: Ունեին Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Ասում են, թե դրանք ունեցել են զուտ ճամփորդական փաստաթղթերի դերակատարություն. այնինչ, այդպես չէ: Արցախը եղել է չճանաչված, բայց պետական միավոր, և այդ անձնագրերն արցախցիներին թույլ էին տալիս ոչ միայն ճամփորդել, այլ նրանք բազմաթիվ իրավունքներ ունեին, մասնավորաբար՝ մեր երկրում ՀՀ քաղաքացիներին հավասար օգտվում էին առողջապահական ծառայություններից, ստանում կրթություն, ընդ որում՝ ճգնաժամային դեպքերից հետո՝ Ազգային ազատագրական պայքար, Ապրիլ յան ու 44-օրյա պատերազմներ, ունեին ինչ-որ արտոնություններ: Հնարավորություն ունեին մասնակցելու միջազգային միջոցառումների սպորտի և մշակույթի բնագավառներում, քաղաքական և հասարակական մակարդակներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Կարծիք է հայտնում՝ կառավարության ընդունած որոշումը նշանակում է, որ գրեթե բոլոր արցախցիներին զրկել են քաղաքացիությունից և բոլոր այն հնարավորություններից, որոնք նրանք ունեին: «Մյուս կողմից՝ նշանակում է, որ այդ քաղաքացիությունը եղել է ֆիկտիվ: Հաջորդը՝ այսօր մեր հայրենակիցներին, ինչպես ասվում է՝ քույրերին ու եղբայրներին, իրավական առումով չենք ընդունում որպես հայրենակիցներ: Հայրենակից եզրույթը որոշ պետություններում, օրինակ՝ Ռուսաստանում, ունի իրավաբանական ձևակերպում: Որոշումը, որով արցախցիներին զրկել են քաղաքացիությունից, բացարձակապես չի դիտարկում իրենց իրավաբանական դաշտում որպես հայրենակիցներ: Օրենքն ասում է, որ ժամանակավոր ապաստանի կարգավիճակը տրվում է օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց: Ստացվում է, որ ընդունված որոշմամբ արցախցիներին համարում են քաղաքացիություն չունեցող անձինք»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս ամենը, ըստ Ալավերդյանի, շատ խորքային իմաստ ունի: «ՀՀ կառավարությունն այս գործողություններով պատժո՞ւմ է արցախցիներին: Բոլոր նրանք, ովքեր ունեցել են այդ անձնագիրը, ենթարկվում են ծանրագույն, չբացատրված և հակաիրավական խտրականության: Ի՞նչ չափանիշով. որ նրանք ՀՀ բնակիչ չեն և չճանաչված պետության քաղաքացի են, բայց չէ՞ որ Արցախը գաղտնի, ընդհատակյա և ահաբեկչական միավոր չէր, այլ հստակ զարգացող պետություն:Արցախցիները պետք է ընտրություն կատարեն՝ վերցնե՞լ փախստականի կարգավիճակ, այսքան տարի ՀՀ քաղաքացի լինելով, մյուս կողմից՝ մինչ փախստականի կարգավիճակ ստանալը, ներկայացնելով մի շարք փաստաթղթեր, այդ անձինք կարծես թե առաջնային ձևով ընդունում են քաղաքացիություն, ընդ որում՝ դեռ պետք է պետտուրք վճարեն:

Տեղի՞ն չէր արդյոք, որ այս բոլոր ծախսերը կառավարությունը վերցներ իր վրա: Սա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի սիրած զրոյական կետն է: Նա զրոյական մակարդակից հնարավորություն է տալիս մարդկանց, որոնք տարիներ շարունակ ՀՀ քաղաքացու անձնագրի կրողն էին և օգտվում էին բազմաթիվ իրավունքներից, քաղաքացիություն ստանալ՝ փաստորեն նախ զրկվելով դրանից: Այդ նույն անձն ասաց, որ հետագայում կկարգավորեն բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են թոշակներին: Այս որոշումն ընդունելու ժամանակ պետք է օրենսդրական փոփոխությունների կամ որոշումների փաթեթ ընդունվեր, ոչ թե սկզբից մարդկանց զրկեին քաղաքացիությունից, հետո մտածեին, թե ինչ են անելու: Բոլոր այն տվյալները, օրինակ՝ աշխատանքային ստաժը, պատգամավոր լինելը և այլն, հաշվի՞ է առնվելու: Ունեմ հիմնավոր կասկած, որ ոչ: Տեսնում ենք, որ այստեղ ոչ միայն խտրականություն է, այլ չարամտություն, այն է՝ օր առաջ, ավելի շուտ, քան նշված է Արցախի նախագահի ստորագրած ոչ լեգիտիմ հրամանագրում, ջնջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետքերը:

Այնպիսի խոսք են օգտագործում, որ անգամ արցախցիներն են տարակուսում, ասում են՝ ինտեգրվեք: Արցախցիներն ինձ հետ զրույցում ասում են՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներ և որպես Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիներ՝ ինտեգրված ենք կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում: Չկար մի գերատեսչություն, որը չունենար համագործակցության պայմանագրեր: Ավելին՝ Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը համագործակցում էր Մեծ Բրիտանիայի համապատասխան հաստատությունների հետ: Այս իշխանությունը դեռ երեք ամիս ժամանակ ուներ, որ համարեր՝ գոյություն ունեն բոլոր հաստատությունները և դրանով իսկ՝ ԼՂՀ դե յուրե կամ դե ֆակտո միավորը, բայց, հակառակ դրան, երեք ամիս շուտ, քան համաձայնեցված է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, լուծարում ու ջնջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը և նրա իմաստը»,-ընդգծում է ՀԿ-ի գործադիր տնօրենը:

Մայր Աթոռը հայտարարում է, որ պահպանում է Արցախի թեմը, Արցախի կայացած ինստիտուտները շարունակում են քննարկումները՝ ինչ-որ բան փոխելու ակնկալիքով, իսկ պաշտոնյաներից մեկն ասում է՝ ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է: «Պետական պաշտոնյաներն անընդհատ հայտարարում են, որ եթե մնա հետք Լեռնային Ղարաբաղից, ապա դա իրենից ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք: Իրականում այն, ինչ արել է ՀՀ իշխանությունը, կներեք, իր առաջնորդի գլխավորությամբ, պատմական առումով եղել է ամենամեծ հարվածն ազգային անվտանգությանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լինելիությունը գաղտնիք չի եղել Եվրախորհրդարանի համար: ԵՄ-ի 1999 թ. որոշման մեջ հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճիշտ այնպես է կայացել, ինչպես նախկին խորհրդային հանրապետությունները: Նա չի ճանաչվել ահաբեկչական միավոր, ինչպես հիմա ուզում է ցույց տալ Ադրբեջանը:

2013 թ.-ին Արևել յան գործընկերություն ծրագրի ներքո իրականացվող նիստերից մեկի ժամանակ Մեծ Բրիտանիայից պատգամավոր Չարլզ Թանոքն Ադրբեջանի պատգամավորի հարցին, թե ինչու են քննարկվող որոշման մեջ Ռուսաստանին մեղադրում Աբխազիան և Օսեթիան օկուպացնելու մեջ, բայց չեն խոսում Հայաստանի մասին, որը նույնն է արել ԼՂՀ-ի հետ, պատասխանել է. «Բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջ տարածքները գտնվում են կոնստրուկտիվ անորոշության կարգավիճակում, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի մեջ: Չունենք այդպիսի պարզ դիրքորոշում այն մասին, թե Ղարաբաղը օկուպացված տարածք է, և մյուս կողմից՝ այնտեղ շատ քիչ մարդ կա, որ չունի ՀՀ քաղաքացիություն»:

10 տարի առաջ նման ընկալում է եղել, այդտեղ հստակ մերժում են, որ Հայաստանն օկուպացրել է Արցախի Հանրապետությունը: Այս անձը, որն իրեն ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության ղեկավար, չունենալով պատմական, իրավաբանական, իրավական և իրական որևէ հիմք, հայտարարում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ դրա ներքո հասկանալով միայն ու միայն ԼՂԻՄ-ը, ոչ թե նրա շուրջ տարածքները, որպես Ադրբեջանի տարածք:Հիշեցնեմ՝ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ին ընդունված որոշումով նման փաստաթղթի ստորագրումն արգելված է: Այդպիսի հայտարարությունը հակասում է 1995 թ.ին ընդունված Սահմանադրությանը: 2020 թ.-ին չստացվեց Արցախը բռնակցել Ադրբեջանին, նետել ցեղասպան Ադրբեջանի և Թուրքիայի երախը, դա արեց երեք տարվա ընթացքում ու մաս-մաս: Դրանով իսկ նա արդարացում չունի: Ադրբեջանը զրկանքների է ենթարկել արցախահայությանը, հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է այդ զրկանքների ճանապարհը»,-շեշտում է ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Հավելում է՝ քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ստանալու որոշման երկրորդ մասը ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի 30-ին, թե ինչ կարգով է մարդկանց տրամադրվելու փախստականի կարգավիճակ: «Այս երեք ամիսն օգտագործվում է պարտադրողական ու անօրինական մի գործընթացի մեջ ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Նա բոլորին դարձնում է այս մեղքի կրող: Երեք տարվա ընթացքում գործող իշխանության ծանրագույն հանցագործության տարրեր պարունակող բոլոր հայտարարություններն ու քայլերը պատահական չեն եղել: Բոլոր նրանք, ովքեր ստանալու են քաղաքացիություն, մասնակցելու են անօրինական ու անհիմն որոշման իրականացմանը: Պատերազմը տանուլ տված կառավարությունը հայտարարում է, որ կարող էին հենց այնպես էլ հրաժարվել այդ տարածքներից, պարզապես դա չեն արել, որ իրենց դավաճան չանվանեն: Բայց անվանում են»,-ընդգծում է նա:

Այլ կարծիք ու քննադատություն արտահայտող անձանց կարող են քրեական հետապնդման ենթարկել, վերջին օրինակներից է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հանդեպ սկսված հանրային քրեական հետապնդումը ֆեյսբուքյան գրառման համար: «Նրանք, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում քրեական ծանր հանցագործությունների տարրեր պարունակող գործողությունների դեմ, հետապնդվում են: Այս իշխանությունների և Ադրբեջանի գաղափարախոսությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հանդեպ համընկնում է շատ կետերով: Պատահական չէ, որ տոհմիկ մտավորական և հայերի համար բավականին հայտնի այդ տոհմի ներկայացուցչի հանդեպ սկսվել է այս իշխանություններին խայտառակող գործընթացը: Ինչպես միշտ, սկսում են ամենապայծառ դեմքերից այն ոլորտում, որի ներկայացուցիչներին ուզում են ենթարկել հետապնդումների՝ Արմեն Գրիգորյան, Տաթևիկ Վիրաբյան և այլք:

Շարունակելով Ադրբեջանի պատժամիջոցները արցախահայության և ցանկացած մտածող հայի հանդեպ՝ Հայաստանի օրվա իշխանությունը շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Եթե ինչ-որ մեկն այսքան արհավիրքից հետո չի տեսնում, որ այս բանաձևն ամբողջովին արտահայտում է օրվա իշխանության գաղափարախոսությունը, քաղաքականությունը և գործողությունները, նշանակում է՝ նրանք իրապես կիսում են այդ հանցավոր տարրեր պարունակող գործողությունների մեղքը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное