Նոել Միքայելյանը՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոն
ՍՊՈՐՏՇուրջ մեկուկես տարի տևած բանակցություններից հետո Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի ու WBC Armenia-ի ջանքերով հաջողվել է կազմակերպել WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտը Նոել Միքայելյանի ու Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուի միջև։
Մայամիում տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին։
Աղբյուր ArmSport.am