Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Nissan-ը և մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել են 24-ամյա Գևորգ Հ.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Տիգրան Շ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: Այս մասին հաղորդոմ է Shamshyan-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Nissan Teana-ի վարորդը, ով կամրջի վրա` չթույլատրելի հատվածում, շրջադարձ է կատարել՝ մյուս տրանսպորտային միջոցների համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է մոտոցիկլետի հետ բախման պատճառ: