Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, այսօր սկուտեղի վրա դրված է արդեն Հայաստանը. Օսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓաշինյանի եւ նրա իշխանության գործողությունների պատճառով Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, եւ այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանն արդեն: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Հայաստանն իր նակախացումից հետո 4 ղեկավար է ունեցել՝ 3 նախագահ, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո արդեն վարչապետ: 3 նախագահների ժամանակ էլ Արցախում ընտրվել է նոր նախագահ, բայց այդ երեք նախագահներից ոչ մեկ գնալով Արցախ այդ նոր նախագահի ինագուրացիային չի պարել, այդ երեք նախագահներից որեւէ մեկը չի կանգնել Ստեփանակերտի հրապարակում եւ ասել՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»: Փաշինյանն այդ երկուսն էլ արել է, գնացել է երդման արարողության եւ պարել է Շուշիում, կանգնել է Ստեփանակերտի հրապարակում, ասել է «Արցախը Հայաստան է ու վերջ»: 44-օրյա պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը Մատենադարանի դահլիճում ներկայացրել է Հայաստան 20-50 իր տեսլականը: Փաշինյանն ու իր իշխանությունը ուղտի ականջում քնած են եղել եւ այսօր էլ նույն է վիճակը: Այդ բոլորի արդյունքը եղավ այն, որ մենք Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին եւ այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանն արդեն, բայց չգիտեն ում են նվիրելու դեռ»,-ասաց նա:
Օսկանյանը նշում է, որ այսպես կոչված խաղաղության խաչմերուկը դա է՝ Հայաստանը դրել են սկուտեղի վրա, չգիտեն ում տան:
«Շատ հավանական է, որ ոչ մի արցախցի էլ չկարողանա վերադառնալ իր տունը, իր հայրենիքը, բայց ինչ-որ պահի մենք տեսնենք, որ անկլավներ ենք տվել Ադրբեջանին եւ հյուընկալել ենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների: Չզարմանաք, սա հնարավոր է, որ տեղի ունենա, չզարմանաք որ տեղի ունենա ամենաանհավանականը, որոնք սրանք կորած են եւ դիվանագիտորեն չգիտեն՝ ինչ են անում»,-ասաց նա: