Փաշինյանը, ըստ երևույթին, հայտարարություններն արել է Արեւմուտքի ազդեցության տակ. ՌԴ ԱԽ քարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1991թ. սահմաններով Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին հայտարարություններն արել է, ըստ երեւույթին, Արեւմուտքի ազդեցության տակ։ Ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, գրել են ռուսական լրատվամիջոցները։
«Նա արել է հայտարարություններ, որ «մենք կճանաչենք տարածքները 1991թ. քարտեզով»... Նա ուղիղ նշել է տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, որոնք՝ Ադրբեջանին։ Կարծում եմ, որ այդ խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արեւմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ բանակցություններ է վարել»,- ասել է Պատրուշեւը։