Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտաքին գործերի նախարարությունում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բորբոքի հետ հանդիպմանը արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն առաջ է քաշվել Հայաստանի կողմից որպես մի նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն մեր տարածաշրջանի և անմիջական հարևանների համար, այլև ավելի լայն իմաստով։ Եվ դառնալ խաղաղության յուրահատուկ երաշխավոր։
Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր X-ի պաշտոնական էջում։