Հուլիս-սեպտեմբերին օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 5 հազարով ավելի մարդ, քան ժամանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 մլն. 789 հազ․ 360 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 1 763 348 մարդ՝ ժամանել է 879 366 քաղաքացի, մեկնել՝ 883 982-ը։
«Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 26012 մարդ՝ ժամանել է 12791, մեկնել՝ 13221։
Ընդհանուր առմամբ ժամանել է 892 157 մարդ, մեկնել՝ 897 203։
Արամ Դանիելյան