Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանին, Ալբերտ Հովասափյանին և Ռոմիկ Մխիթարյանին:
Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ քաղաքի կառավարման պատասխանատվությունն ստանձնած երկու կուսակցությունները, համատեղելով ջանքերը, անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն նախաձեռնած ծրագրերն ու բնակիչներին տված բոլոր խոստումները:
Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է կյանքի կոչվող նախագծերի պարագայում համագործակցված աշխատանքն ու հետևողականությունը: