Ինձ հայտնի է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո. Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք դեռևս 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու հիմա ունենք: Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո», - նշեց ԱԳ նախարարը: