Ի՞նչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները FIDE Grand Swiss-ում
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել է․
«Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss» մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ:
7 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը 4.5 միավորով 15-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն մեր հայրենակիցներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Մանուել Պետրոսյանը ունի 4 միավոր: Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 3.5 միավոր: Հայկ Մարտիրոսյանը և Վարուժան Հակոբյանը՝ 3 միավոր:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր»: