Սյունիքում մի քանի մլն դրամի ապրանքով բարձված Камаз-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաննեում Արցախի Հանրապետության քաղաքացի, Սյունիքի մարզում բնակվող 48-ամյա Արմեն Խ.-ն իր վարած Камаз մակնիշի բեռնատարով Կապան-Տաթև ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մ առաջ ընթանալով բախվել հողաթմբերին և հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Արմեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում բարձված է եղել մոտ 25 մլն դրամի տարբեր տեսակի ապրանքներ: