Եվրամիությունում գազի պաշարները գերազանցել են 99,2%-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունում գազի ընդհանուր պաշարները շարունակում են հասնել պատմական առավելագույնին` գերազանցելով 99,2%-ը: Գրել է ՏԱՍՍ-ը։
Հեղուկ բնական գազի հոսքերը տարածաշրջան սկսել են կրկին աճել՝ մինչև ամսվա վերջ հասնելով ռեկորդային մակարդակի: Եվրոպայի բորսայում գազը վաճառվում է 1 հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 520 դոլարով։ «Գազպրոմը» Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ է մատակարարում Եվրոպային օրական 42,4 մլն խմ ծավալով Սուջա» գազաչափական կայանի (GIS) միջոցով։
Նախորդ օրը պոմպային ծավալը նույնպես կազմել է 42,4 մլն խմ։
Ուկրաինայի տարածքով տարանցիկ գիծը մնում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներ ռուսական գազի մատակարարման միակ երթուղին «Հյուսիսային հոսքի» ավերումից հետո։