Մոսկվայում կրկնվել է 1934 թվականին գրանցված ջերմաստիճանի ռեկորդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի առավոտյան Մոսկվայում օդի ջերմաստիճանը հասել է պլյուս 12,6 աստիճանի, կրկնվել է 1934 թվականի ռեկորդը։ Իր տելեգրամյան ալիքում գրել է Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան։
«Նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը 9-ին (Երևանի ժամանակով 10-ին - Mediahub) Մոսկվայում օդի ջերմաստիճանը հասել է 12,6 աստիճանի: Սա նշանակում է, որ կրկնվել է 1934 թվականի ռեկորդը»,- նշել է Պոզդնյակովան։
Նա հավելել է, որ օրվա ընթացքում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։