2024-ին նախատեսվում է ոստիկանության զորքերն ապառազմականացված ոստիկանության գվարդիայի վերակազմավորել. ՆԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2024 թվականին նախատեսվում է ՀՀ ոստիկանության զորքերի ապառազմականացում: Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, ասաց Հանրապետության ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով` նախատեսվում է ոստիկանության զորքերը վերակազմավորել ոստիկանության գվարդիայի։ «Դրան կպատվիրակվեն հասարակական կարգի պահպանման, անվտանգության ապահովման, պետական և այլ կարևոր օբյեկտների պահպանության, պետական արարողակարգի շրջանակներում տարբեր պատվիրակություններին ուղեկցելու, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթները»,- ասաց Ֆիդանյանը։
Արդյունքում, ինչպես նշեց ՆԳՆ գլխավոր քարտուղարը, կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ զենքով, որը կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։ Միաժամանակ, կադրերը վերապատրաստում կանցնեն։