Դետեկտիվ ժանրի դեպք՝ Երևանում. վնասազերծվել են «Մակարով» ատրճանակը մարտական դիրքի բերած երիտասարդ ու ևս մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և վնասազերծում է տեղի ունեցել Երևանում։ Գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի հարակից տարածքներից մեկում կասկածելի անձանց վիճաբանություն է տեղի ունենում։
իևյան կամրջի հարակից տարածքում ծառայություն են իրականացնում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ, ու քանի որ տարածքը բավականին մեծ և ընդգրկուն էր, որպեսզի բոլոր հատվածներում էլ ստուգողական աշխատանքներ կատարվեր՝ հայտնաբերելու համար կասկածյալներին, Գ. Առաքելյանն ու Ա. Այվազյանը ուղևորվում են ճանապարհի մի հատված, իսկ ավագ պարեկ Նշան Թադևոսյանը, պարեկներ Դավիթ Սիրունյանը, Կարապետ Գևորգյանն ու կրտսեր պարեկ Գառնիկ Աղաբաբյանն էլ այլ ուղղությունով։
Պարեկների՝ օպերատիվ դեպքի վայր հասնելու արդյունքում ավագ պարեկներն ու կրտսեր պարեկը նկատում են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր 2 երիտասարդներ են լինում, նրանք էլ տեսնելով պարեկներին, դիմում են փախուստի։
Ի վերջո, բավականին հատված պարեկները հետապնդում են նրանց և նկատում են, որ նրանցից մեկը ընթացքում նետում է զենքին նմանվող առարկա ու շարունակում փախուստը, սակայն հետապնդման արդյուքնում պարեկները հաղթող են դուրս գալիս և նրանց 2-ին վնասազերծում ու տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժնի։
Տեղում պարզվում է, որ փախուստի դիմած երիտասարդը նետել է Մակարով տեսակի՝ մարտական դիրքի բերված ատրճանակ, որով նա կարող էր հանգիստ, առանց լիցքավորելու, կրակոցներ արձակել։
Դեպքի փաստով Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժին։
Բերման ենթարկվածներից մեկը Արագածոտնի մարզի 29-ամյա բնակիչ է, մեկն էլ Երևանի 36-ամյա բնակիչ։