Հայտնի են համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։
Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են՝
Վերին Դվին համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվեշ Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 138 քվե, Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի 626 քվե։
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 1545, քվեարկությանը մասնակցել է 818-ը։
Վերին Դվին համայնք- ավագանու անդամի թեկնածուներ՝ Ամիրյան Նաիրա Մարտինի 35 քվե, Գևորգյան Արամ Իշխանի 97 քվե, Թամրազով Սարգոն Հակոբի 81 քվե, Միխաիլով Սերգեյ Միխայիլի 91 քվե, Միրզոեւ Ստեփան Արսենի 32 քվե, Յակովլեւ Մարկ Պավելի 67 քվե, Յակովլեւա Ջուլետտա Ալեքսեյի 30 քվե, Յուխանաեւ Վլադիսլավ Վալենտինի 59 քվե, Նիկոլաեւ Յուրա Կոնստանտինի 45 քվե, Պետրովա Անյա Լյովայի 100 քվե, Սարգսյան Աշոտ Սենիկի 36 քվե, Վլասյան Կարեն Սամվելի 45 քվե, Տամրազով Վասիլի Ռոլանդի 55 քվե։
Արզնի համայնքի ղեկավարի թեկածուներ՝ Ավագյան Վարդան Ալբերտի 236 քվե, Իվանով Էմիլ Տիմոֆեյի 113 քվե, Միրզոեւ Ալեքսանդր Գեորգիի 292 քվե, Միրզոեւ Ֆելիքս Վալերիեւիչ 372 քվե, Չոբանյան Կորյուն Աղասարի 103 քվե։
Արզնի համայնքում ընտրողների թիվը 2132 է, քվեարկությանը մասնակցել է 1164-ը։