ԱՄՆ նախկին փոխնախագահը դուրս է եկել նախագահական մրցավազքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ այլևս չի մասնակցի 2024 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարին, հայտնում է BBC-ն։
«Սա իմ պահը չէ», - ասել է Փենսը Լաս Վեգասում Հանրապետական հրեական կոալիցիայի (հանրապետական կուսակցության ծագումով հրեա անդամներին աջակցող) անդամների առջև ելույթում:
«Մենք միշտ գիտեինք, որ այս պայքարը շատ դժվար է լինելու, բայց ես չեմ ափսոսում», - գրել է Փենսը իր ուղերձում։
Նա առաջին հանրապետականն է, ով հայտարարել է հաջորդ տարի Սպիտակ տան ընտրություններին մասնակցելու մտադրության մասին և արդեն դուրս է եկել պայքարից։