Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 21-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Բալահովիտ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: