Արցախի ՊԲ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին․ Սամվել Շահրամանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե ինչու Պաշտպանության բանակի սպառազինությունը դուրս չի բերվել Արցախից և տեղափոխվել Հայաստան։
«Այդ հնարավորությունը մենք կորցրել ենք ադրբեջանական կողմից հսկիչ անցագրային կետ տեղադրելուց հետո։ Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին, բանակի տեխնիկան և սպառազինությունը մենք հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար։ Դա պիտի ոչնչացվի՝ ըստ պայմանավորվածության»,- ասել է Արցախի նախագահը։