ՌԴ եւ Ադբեջանի ԱԳՆ-ներում հաստատել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հեռախոսով հաստատել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցելՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսակցությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգերը։
Հաստատվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ 2020-2022թթ. բարձրամակարդակ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ներառում են խաղաղության պայմանագրի պատրաստումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանազատումը»,- նշվել հաղորդագրությունում։