ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է բաց թողնել ութ պատանդի Ռուսաստանի խնդրանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ՀԱՄԱՍ-ին է ներկայացրել երկքաղաքացիություն ունեցող ութ մարդու ցուցակ, որոնք, ենթադրաբար, կարող են պատանդ վերցված լինել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է շարժման արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։
Նա ավելացրել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները փնտրում են այդ մարդկանց, նրանց պատրաստ են ազատ արձակել։
«Մենք այդ ցուցակին շատ ուշադիր ենք վերաբերվում եւ կուսումնասիրենք այն, որովհետեւ Ռուսաստանը համարում ենք մեր մերձավոր բարեկամը... Այժմ մենք փնտրում ենք այն մարդկանց, որոնց ցուցակը ներկայացրել է ՌԴ-ն։ Դա դժվար է, բայց մենք փնտրում ենք։ Եվ հենց որ գտնենք, բաց կթողնենք»,- ասել է Մուսա Աբու Մարզուկը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդ վերցված խաղաղ բնակիչներին վերաբերվում է «որպես հյուրերի»։