Անկարան ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիայի մասով չեղարկել Թրամփի ստորագրած նոր օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը Թրամփի հրապարակած նոր օրենքի հետ կապված նամակ է ուղարկել ԱՄՆ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարը նամակում ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիան հանել էլեկտրոնային սարքերը օդանավ մտցնելու արգելք սահմանած երկրների ցանկից։
Նամակում նախարարը նշել է, թե էլեկտրոնային սարքավորումները օդանավ չմտցնելը ուղեւորի հարմարավետությանը խիստ ազդում է։ «Թուրքիան ենթարկվում է օդագնացության անվտանգության միջազգային կանոններին։ Ուստի խնդրում ենք Թուրքիային հանել նման սահմանափակում ունեցող երկրների ցանկից կամ թեթեւացրեք այդ օրենքը»,-նշել է նախարարն իր նամակում։
Նշենք, որ ըստ նոր օրենքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներից ԱՄՆ մեկնող ուղեւորներին կարգելվի իրենց հետ օդանավ տանել էլեկտրոնային սարքավորումներ։ Ստամբուլը եւս հայտնվել է այդ ցանկում։