ԱՄՆ-ն Սիրիայում թիրախներին իր հարվածներն անվանել է նախազգուշացում Իրանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ավիահարվածները Սիրիայում զենքի և զինամթերքի պահեստներին, որոնք ենթադրաբար պատկանում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) «նախազգուշական ազդանշան» են Թեհրանի համար։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա հզոր նախազգուշական ազդանշան է: Մենք հուսով ենք, որ նրանք [Իրանը] ընդունեցին դա: Եթե չանեն, եթե հարձակումները շարունակվեն, ապա մենք, ինչպես [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը] ասաց, կշարունակենք պատասխանել»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ հարվածները նաև վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն «Իրանին պատասխանատու է համարում» Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա մի քանի հարձակումների համար։