Սիրիայում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհել են ամերիկյան բազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի արևելքում գտնվող Դեյր-էզ- Զոր շրջանում գտնվող «Օմար» նավթահանքում գտնվող ամերիկյան բազայում պայթյուններ են հնչել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը։
«Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների, հաղորդում է, որ բազան գրոհել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ամերիկյան ինքնաթիռները հարձակվել են Սիրիայում երկու թիրախների վրա, որոնք, իբր, օգտագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանամետ խմբավորումների կողմից։ Նա ընդգծել է, որ պայթյունները կապված չեն պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ից 26-ը ԱՄՆ զինվորականները 16 հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում: