Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍ․թ․ հոկտեմբերի 26-ին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Հայտնել է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այն անվտանգային մարտահրավերներին, որոնց Հայաստանն առերեսվում է և քննարկվել են տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։ Զրուցակիցները ընդգծել են շարունակական համագործակցության կարևորությունը։