Կանադայի ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպմանը։
«Ինձ համար կարևոր էր լսել և սովորել էթնիկ հայ կանանցից, ովքեր փախել են Լեռնային Ղարաբաղից: Ինձ հուզեցին նրանց ուժն ու քաջությունը։
Կանադան կշարունակի կանգնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի և նրանց անվտանգ վերադարձի իրավունքի կողքին»,- գրել է նախարարը՝ նաև լուսանկարներ հրապարակելով։