Ի՞նչ է կատարվում Պուտինի հետ. ճշմարտությունը մեջտեղում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրևմտյան լրատվամիջոցները և ռուսական ընդդիմադիր տելեգրամյան ալիքները շարունակում են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը։ Օրերս էլ կրկին տեղեկություններ էին հայտնվել, թե իբր Վլադիմիր Պուտինը գիտակցության կորուստ է ունեցել։ Ըստ երևույթին Ռուսաստանի նախագահն առանձնապես առողջությամբ չի փայլում, սակայն ռուսական պաշտոնական շրջանակները երբեք առանձնապես չեն անդրադարձել նրա վերաբերյալ տարածվող կեղծ կամ ճիշտ տեղեկություններին, չեն քննարկել։
Տարօրինակ կերպով օրերս «ՌԻԱ նովստին» այդ հարցով հատուկ դիմել էր Կրեմլին, և Ռուսատանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին տեղեկությունները հերթական «բադիկն» են, իսկ Պուտինի առողջության հետ ամեն ինչ լավ է։ Պեսկովը նաև հերքել էր տեղեկությունները, թե իբր Պուտինը կրկնօրինակներ ունի, որոնք շատ ժամանակ մասնակցում են պաշտոնական արարողություններին։
Այս հերքումը ևս մեկ դրվագ է, որն առաջին անգամ պաշտոնապես հաղորդվում է։ Իհարկե այս ամենից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը լուրջ առողջական խնդիրներ ունի և հնարավոր է եզրակացնել, թե Ռուսաստանի իշխանություններն ինչ-որ բան են փորձում նախապտրաստել, միևնույն ժամանակ առանձնապես անլուրջ են, թե՛ Պուտինի «դվայնիկների» մասին տեղեկությունները և թե՛ նրա ծանր առողջական վիճակի մասին լուրերը։ Փաստացի, ինչպես հաճախ է լինում, ճշմարտությունը գտնվում է մեջտեղում։
Արամ Սարիբեկյան