Բլինկենն ու Վան Ին քննարկել են հարցեր, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու Չինաստանը տարաձայնություններ ունեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին քննարկել են մի շարք հարցեր, որում երկու երկրներն էլ ունեն տարաձայնություններ, ինչպես նաև համագործակցության ոլորտների որոնման հարցեր։
Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Վաշինգտոնում հանդիպումը տեղի է ունեցել Վան Յիի փոխադարձ այցի շրջանակներում՝ պետքարտուղարի Պեկին կատարած այցից հետո՝ որպես հաղորդակցության բաց գծեր պահպանելու և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների պատասխանատու կառավարման շարունակական ջանքերի մի մաս:
«Պետքարտուղարը և նախարար Վան Յին քննարկել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ անհամաձայնության ոլորտների լուծումը և համագործակցության ոլորտներ գտնելը», - ասվում է կոմյունիկեում:
Զրույցի ընթացքում Բլինկենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու արժեքները, ինչպես նաև իր դաշնակիցների և գործընկերների շահերն ու արժեքները։