Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են «3+3» հարթակի նախարարական հանդիպման արդյունքները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քյանիի հետ։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մանրամասն քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար բազմակողմ համաձայնագրերի իրագործման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում Հարավային Կովկասի համար «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի հակամարտության հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներով։