Հայաստանի ապրանքաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ 2023-ին 8 ամսում 55%–ով աճել է. Մհեր Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ապրանքաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ 2023 թվականի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%–ով։ Այս մասին Բիշկեքում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ ընթացիկ տարվա հունվար–օգոստոս ամիսների ընթացքում Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 55%–ով, իսկ Հայաստանի արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ։
Գրիգորյանի խոսքով` կառավարությունը հետագայում էլ պատրաստվում է օգտագործել ողջ գործիքակազմը, որպեսզի ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հետ փոխադարձ առևտրում այս դինամիկան պահպանվի։