Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է․ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիան Հայաստանի և հայերի կողքին է։ Մեր մշտական և վճռական աջակցությունն անսասան է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըքորնյուն՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին։
Գրառմանը կցված է Սուրեն Պապիկյանի այցից և համատեղ մամուլի ասուլիսից կարճ հոլովակ։
Օրեր առաջ Պապիկյանի Փարիզ կատարած այցի շրջանակում ստորագրվել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։