Վահագն Խաչատրյանը ԵԽ պատգամավորների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎահագն Խաչատրյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Հայաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների հետ խորությամբ քննարկել ենք Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետագա խորացմանը»,- գրել է Բալայանը։