Հայաստանի եւ Վրաստանի ՍԴ-ների համագործակցությունը կարեւոր է. Արման Դիլանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը 2023 հոկտեմբերի 19-ից 21-ը պատասխան այց է կատարել Բաթում։
ՍԴ-ից հայտնում են, որ Վրաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բարձր դատարանների դատավորների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետություններում սահմանադրական վերահսկողությանը, ընդհանուր իրավասության դատարանների հետ Սահմանադրական դատարանների փոխգործակցությանը, Բարձր դատարանների նախադեպային որոշումներին և ինստիտուցիոնալ երկխոսության մեխանիզմներին առնչվող հարցեր։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել երկու երկրների Սահմանադրական դատարանների համագործակցությունը՝ կարևորելով փոխգործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը։
Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պատվիրակությանը այցի համար, ընդգծելով Բարձր դատարանների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Վրաստանի գործընկերների հետ այցելել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայ առաքելական եկեղեցի։
Ճանաչողական այց է իրականացվել Բաթումում գտնվող միջնադարյան շրջանի Պետրա ամրոց։